HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդյունավետ և ոչ ինքնանպատակ աշխատանքն առաջնային է. խորհրդակցություն ԱԻՆ-ում

Հուլիսի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Ինչպես տեղեկացնում է նախարարությունը, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցեց անցած շաբաթվա ընթացքում հանձնարարականների կատարման և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 22368 ահազանգ: Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ գրանցվել է բուսածածկ տարածքների 111 հրդեհ: Գնդապետ Նահապետյանը նաև նշեց, որ հաշվի առնելով սեզոնային ակտիվությունը, Սևանա լճի հանրային լողափերում իրականացվում է ուժեղացված ծառայություն:

Փրկարար ծառայության արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար՝ նախարարը հանձնարարեց Երևան քաղաքում ստեղծել երկու նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ:

Նախարար Ռոստոմյանը հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին և անդրադարձավ կառուցվածքային փոփոխություններին՝ նշելով, որ դրանք պետք է կազմակերպվեն հնարավորինս արագ և հիմնավոր.

-Նախորդ շաբաթ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում ի թիվս օրակարգային այլ հարցերի քննարկել ենք նաև ԱԻ նախարարության կողմից իրականացված աշխատանքները, ինչպես նաև առկա ռեսուրսները: Արդյունքում եկել ենք հստակ դիրքորոշման. պետք է բացառել ցանկացած ուռճացում և հետևել քաղաքական որոշմանը՝ ձևավորել հնարավորինս հստակ աշխատանքային թիմ և կազմակերպել արդյունավետ աշխատանք, - նշեց նախարարը:

Ընթացիկ աշխատանքների և եղանակային պայմանների մասին զեկուցեց նաև Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը, նշեց, որ հանրապետության տարածքում բարձր ջերմային ֆոնը կպահպանվի մինչև հուլիս ամսվա վերջ, իսկ արդեն օգոստոսի մեկից եղանակը կնվազի, կգրանցվեն տեղումներ:

ԱԻՆ աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Լյուդմիլա Մելիքյանը զեկուցեց, որ ավարտվել են ընթացիկ աշխատանքները՝ օգոստոսի 6-16-ը համակարգի աշխատակիցների 115 երեխայի ամառային հանգիստը «Գուգարք» մանկական ճամբարում կազմակերպելու համար:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարեց վերանայել երեխաների ցանկը, ընդգրկել ճամբարում հանգստանալ ցանկացող անխտիր բոլոր երեխաներին և, անհրաժեշտության դեպքում, կազմակերպել ճամբար մեկնողների երկրորդ հերթափոխ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter