HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին պատկանող ավտոտրանսֆորմատորից 26.1 տոննա պղնձե փաթույթների բացակայության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 2018 թվականի հուլիսի 3-ի Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի  գրությամբ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել էին Գլխավոր դատախազություն։

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հաղորդման հիման վրա ուսումնասիրվել են գրության մեջ ներկայացված հանգամանքները և դրան առնչվող փաստաթղթերը: Ուսոմնասիրության արդյունքներն ուղարկվել են Ոստիկանության Արաբկիրի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար: նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2007 թվականից վերանորոգման նպատակով «Էներգանորոգում» ԲԲԸ-ի տարածքում գտնվող՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին պատկանող ավտոտրանսֆորմատորից բացակայել  են մոտ 26.1 տոննա պղնձե փաթույթներ, որոնց արժեքը միայն որպես մետաղի ջարդոն կազմել է 52.000.000 ՀՀ դրամ։

Նշված փաթույթների բացակայության վերաբերյալ, սակայն, 2007-2016 թթ. գրություններում և ակտերում որևէ հիշատակում չի եղել: Բացի այդ «Էներգանորոգում» ԲԲԸ-ի արտադրամասի տարածքի զննմամբ պարզվել է, որ  այդտեղ հնարավոր է մուտք գործել միայն հատուկ անցագրերով։

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են «Էներգանորոգում» ԲԲԸ-ի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու հանցավոր արարքի հատկանիշներ՝ փաստի առթիվ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

 Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter