Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում է ներկայացրել



Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին.

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ: 

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը պարզաբանել է, որ իրենց գործընկերոջ այս քայլն ունի բացառապես անձնական պատճառ:

«Առողջական խնդիրների պատճառով պարոն Բոստանջյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել: Այդ մասին կարող եք տեղեկանալ անձամբ իրենից: Պարոն Բոստանջյանն արդեն իսկ հանդիպման ընթացքում այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Երկարատև բուժման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պարոն Բոստանջյանն այս փուլում առավելապես սեփական առողջության վերականգնման նպատակով նման որոշում է կայացրել: Մեզ համար նա շարունակում է մնալ մեր լավագույն գործընկերներից մեկը, և «Ծառուկյան» խմբակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շուտափույթ ապաքինում են մաղթում Վարդան Բոստանջյանին: Հորդորում եմ լրատվամիջոցների իմ հարգելի գործընկերներին այլ ենթատեքստեր չփնտրել»,- հայտնել է Վահե Էնֆիաջյանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ