HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիֆթերիայի առումով անբարենպաստ իրավիճակ է որոշ երկրներում

Աշխարհի որոշ երկրներում դիտվում է դիֆթերիայի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ: 2018 թվականին Ուկրաինայում արդեն իսկ գրանցվել է դիֆթերիայի 8 դեպք, որոնցից մեկի վիճակը ծանր է, չնայած այն հանգամանքին, որ բուժման նպատակով ստացել է հակադիֆթերիային շիճուկ (hղում):

Վենեսուելայում դեպքերը սկսել են կրկին գրանցվել 2016 թվականի հունիսից և մինչև 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածը գրանցվել է դիֆթերիայի 121 դեպք, որոնցից 14-ը մահվան ելքով (մահ դիֆթերիային միոկարդիտից (սրտամկանի բորբոքում) և սրտանոթային համակարգի այլ բարդություններից) (hղում):

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ դիֆթերիայի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Պատվաստումների ազգային օրացույցի համաձայն` դիֆթերիայի դեմ պատվաստումներ նախատեսված են նաև մեծահասակ բնակչության համար՝ յուրաքանչյուր տասը տարին մեկ:

Նախարարությունը հորդորում է դիմել տարածքային պոլիկլինիկա և տեղեկանալ քաղաքացիների պատվաստումային կարգավիճակի մասին:

«Եթե վերջին տասը տարվա ընթացքում չեք պատվաստվել դիֆթերիայի դեմ, ապա՝ պատվաստվեք, քանզի միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդությունը և դրա հետևանքով առաջացած բարդությունները»,- ասվում է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter