Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Հայ նավամոդելիստներ Բաբկեն Շահազիզյանը և Վոլոդյա Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն



Բուլղարիայում ավարտվել է նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ թե՛ մեծահասակների և թե՛ երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել են հայ նավամոդելիստերը: Այս մասին տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ 

Բաբկեն Շահազիզյանը (283,912 կմ/ժ), գրավելով 1-ին տեղը, 3-րդ տարին անընդմեջ պահպանեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Բ. Շահազիզյանը նաև աշխարհի գործող չեմպիոն է և աշխարհի ռեկորդակիր:

Երիտասարդների առաջնությունում նույնպես հաղթել է հայ մարզիկը՝ Վոլոդյա Հարությունյանը՝ գրանցելով 233,463 կմ/ժ արդյունք:

Ընդհանուր հաշվարկով մեր մարզիկները նվաճել են 5 մեդալ՝ 3 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ