ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Պատգամավորների 1/3-ը անձնական երաշխավորություն է հայտնել՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար



Խորհրդարանի 1/3-րդը ստորագրել է ձևաթղթի տակ որպես անձնական երաշխավորություն, որպեսզի փոխվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Ստորագրահավաքը նախաձեռնել է ՀՀԿ խմբակցությունը. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չցանկացավ մանրամասներ հաղորդել գործընթացի վերաբերյալ:

Մեր հարցին, թե արդյոք կան պատգամավորներ այլ խմբակցություններից, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Չեմ ուզում շատ մանրամասներ հաղորդել, բայց եթե 100 պատգամավոր են, ու բաժանենք երեքի…»:

Հետաքրքրվեցինք՝ հրապարակելո՞ւ են ստորագրահավաքին միացած պատգամավորների անունները, Սողոմոնյանը պատասխանեց. «Դա այն գործընթացը չէ, որ թաքուն մնա, իրենք դա անում են բացեիբաց և հասկանում են, որ այդ կերպ պայքարում են ապօրինության դեմ»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի Մարտի 1-ի գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի1-ին մասով՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Արարատ16:05 - 1 օգոստոսի, 2018
Պապայի մասին են մտածում, դուրս գա՝ լավ կլինի: Իրա ժամանակ բանտարկված, խոշտանգված, ունեզրկված ու սպանված հարյուրավոր ՀԱՅԵՐԻ համար ինչու ստորագրահավաք չէիք անում?
2. Լուսիկ22:08 - 1 օգոստոսի, 2018
ՀՀկ նոր պապա գտավ:
3. Պարույր14:10 - 2 օգոստոսի, 2018
Տականքները մինջև վերջ ուզում են իրենց վատությունը արծ լինեն:Հետաքրքիրա սրանցից քանիսի վրայա հետո քրյական գործ հարուցվելու տարբեր բաների համար:Շուտ ցուցակը հրապարակեք որ պլյուս դնելով անցնենք ցուցակի վրայով:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ