Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել



Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար փաստաբանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Օրբելյանը։ Նա ասաց, որ այս պահին բողոքի հիմքում դրված փաստերի վերաբերյալ որեւէ տեղեկություն չի կարող հայտնել, ավելի մանրամասն կկարողանան խոսել մեկ շաբաթ հետո։ Վերաքննիչ դատարանի նիստի օրը դեռեւս հայտնի չէ։ «Բողոք ներկայացնելուց երեք օր հետո հնարավոր է նիստի օր նշանակել։ Կարծում եմ՝ հնարավոր է այս շաբաթվա մեջ հայտնի դառնա նիստի օրը»,-ասաց Արամ Օրբելյանը։

Փաստաբանը նշեց, որ պաշտոնաթող նախագահը միայնակ է խցում, զբաղված է իր գիրքը գրելով։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Երկու օր հետո դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր ավելի վաղ «Հետք»-ի հետ զրույցում նշել էր, որ ԱԺ պատգամավորների 1/3-րդը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ որպես անձնական երաշխավորություն ձեւաթուղթ է ստորագրել։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ