HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. այս պահին բուհի խորհուրդը քննարկում է նրա դիմումը բավարարել-չբավարարելու հարցը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սուսաննա Թումանյանը:

Պրոռեկտորի խոսքով՝ Գուրգեն Խաչատրյանը դեռ փետրվարից նման մտադրություն է ունեցել, սակայն հրաժարականի դիմումն օրեր առաջ է ներկայացրել:

«Դա իր որոշումն է, աշխատակազմը դեմ է, սակայն ինքը բոլորին խնդրել է բավարարել իր դիմումը և կողմ քվեարկել: Ասեմ ավելին՝ նույնիսկ խորհրդի անդամներից երկուսը հրաժարվել են մասնակցել քվեարկությանը, քանի որ դեմ են իր հրաժարականին: Վստահեցնում եմ նախարարությունից որևէ ճնշում չի եղել: Դա իր որոշումն է, նա գտնում է, որ ճիշտ քայլ է»,- ասաց Թումանյանը:

Կրթության և գիտության նախարարությունից ևս ասացին, որ ռեկտորի հրաժարականի մասին լուրն անակնկալ է եղել իրենց համար: Նախարարության լրատվական վարչությունից հայտնեցին, որ բուհում ստուգումներ չեն իրականացվել:

Գուրգեն Խաչատրյանը ռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից, 2011-ին նա վերընտրվել է այդ պաշտոնում:

Թարմացում / 17:45. ԿԳՆ լրատվական վարչությունից մեզ տեղեկացրին, որ քվեարկությունն ավարտվել է: 11 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ բավարարվել է ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի դիմումը: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական գծով պրոռեկտոր Սուսաննա Թումանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter