HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկե և բրոնզե մեդալներ՝ ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան օլիմպիադայից

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Ռուսաստանի Իննոպոլիս քաղաքում տեղի  ունեցած «Ինֆորմատիկա» առարկայի Եվրոպայի պատանեկան 2-րդ օլիմպիադայից (European Junior Olympiad in Informatics) Հայաստանի թիմը վերադարձել է երկու մեդալով: Այս մասին հաղորդում է կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունը:

«Քվանտ» վարժարանի աշակերտ (9-րդ դասարան) Ալեքսանդր Աբելյանը նվաճել է ոսկե, իսկ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան (9-րդ դասարան) Էմիլ Կոստանյանը՚ բրոնզե մեդալ:

Օլիմպիադային մասնակցել են եվրոպական 21 երկրների մինչև 15 տարեկան 80 մասնակիցներ: Հայաստանի թիմը, որը ներկայացված է եղել երկու մասնակցով, ղեկավարել է Երևանի պետական համալսարանի դասախոս Արմեն Անդրեասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter