Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Ռուսաստանից հնչող հայտարարությունների մասին



Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է «Արմինֆո» լրատվական գործակալության՝ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի գնահատականների մասին հարցին:

Հարց. Պարոն Բալայան, Հայաստանում բուռն արաձագանքի արժանացան Մոսկվայից հնչող գնահատականները վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների  վերաբերյալ։ Ինչպես մեր հասարակությանը կբացատրեք այդ արձագանքները։

Պատասխան. Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։

Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։

Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են  խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։

Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ