HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Երևանի քաղաքապետի արդեն 3 թեկնածուի անուն հայտնի է

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը դեռ հայտնի չէ, սակայն արդեն մի քանի կուսակցություն հայտարարել են ցուցակը գլխավորող իրենց թեկնածուների անունները:

Առաջինը հայտնի դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եևանի ավագանու ցուցակի առաջատարի անունը: Կուսակցությունը հուլիսի 29-ին վարչության նիստ էր հրավիրել, և փակ քվեակությամբ որոշել ՔՊ-ի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրել դերասան Հայկ Մարությանին:

Այսօր հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի ավագանու ցուցակը գլխավորելու է ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Երևանի գործող ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ էր հայտարարել, որ մասնակցելու են արտահերթ ընտրություններին:

Դեռևս պարզ չէ «Ելք» խմբակցության կարգավիճակն ինչպիսին է լինելու արտահերթ ընտրություններում: Դաշինքի մաս կազմող ՔՊ-ն արդեն իսկ հայտարարել է իրենց թեկնածուի մասին, սակայն «Ելք» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Լևոն Խաժակյանի խոսքով՝ եթե դաշինքով մասնակցելու որոշում չլինի, ապա կմասնակցեն «Հանրապետություն» կուսակցության հետ: Այդ դեպքում «Լուսավոր Հայաստան»-ի և «Հանրապետության» թեկնածուն կարող է դիտարկվել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

ՀՀԿ-ից, Ժառանգությունից և ՀԱԿ-ից դեռ չեն հստակեցնում՝ մասնակցելու են, թե ոչ և մասնակցության դեպքում՝ ինչ ձևաչափով:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Այժմ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է Կամո Արեյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter