HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենի գլխավորած պատվիրակությանը: 

Ըստ վրչապետի պաշտոնկան կայքի՝ Նիկոլ Փաշինյնը կարևորել է կառավարության և մեր երկրի մասնավոր հատվածի ներկայացուցիչների համագործակցությունն ու զարգացումը Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ակտիվ փոխգործակցությունը կնպաստի մեր երկրի տնտեսության խթանմանն ու մասնավոր հատվածի գործունեության զարգացմանը:

Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունները, կառավարության թափանցիկ ու բաց գործելաոճը ստեղծում են լավ հնարավորություններ երկրի զարգացման համար, այդ թվում՝ մասնավոր հատվածի տեսանկյունից: Յան Վան Բիլսենը հավելել է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան պատրաստ է աջակցել Հայաստանի մասնավոր հատվածին՝ գործունեության ընդլայնման ու նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Այս առումով, զրուցակիցները կարծիք են հայտնել, որ բիզնեսները պետք է ունենան կորպորատիվ կառավարման ներքին գործուն կանոններ, դառնան թափանցիկ և ձգտեն մասնակցության՝ հրապարակային կապիտալի շուկաներին:
Նիկոլ Փաշինյանը և Յան Վան Բիլսենն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության առաջնահերթություններին:

Մեկնաբանություններ (1)

Папин Сибиряк
Арест Кочаряна – удар по интересам Кремля http://televizorus.com/rossija_1 Надеюсь у армян все получится и мы в России увидим что можно построить нормальное государство без русофобии да и хохлы это увидят что можно без совего сельского национализма строить нормальное государство.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter