HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արցախի արևելյան սահմանի կրտսեր սերժանտ «Ռուսկի»-ն

Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Դավիթ Մկրտչյանն է, ծառայակիցների շրջանում հայտնի որպես «Ռուսկի»:

Դավիթը ծառայում է Արցախի արևելյան սահմանում: Դավիթի ընտանիքը տարիներ առաջ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, նա այնտեղ է ծնվել: Դավիթը ՌԴ քաղաքացիություն ունի, ինչը ենթադրում է, որ նա կարող էր չզորակոչվել ՀՀ ԶՈւ, սակայն զինապարտության տարիքը լրանալուն պես՝ նա վերադարձել է Հայաստան, դիմում գրել զինկոմիսարիատ՝ ինքնակամ զորակոչվելով ԶՈւ:  Պատմում է, որ ծառայության սկզբում գրեթե չէր կարողանում հայերեն խոսել, բայց ծառայակից ընկերներն օգնել են: Վստահեցնում է՝ այժմ տիրապետում է անգամ Արցախի բարբառին:

Դավիթը մի քանի ամիս հետո զորացրվելու է, վերադառնալու է Մոսկվա, որտեղ էլ բնակվում է նրա ընտանիքը: «Եկել եմ պարտքս տամ, էթամ»,-ասում է նա:

Հարցին, թե ինչու չի ցանկանում ծառայությունից հետո էլ մնալ Հայաստանում, Դավիթն ասում է՝ ընտանիքն ու ընկերները Ռուսաստանում են, իր ապագան էլ այնտեղ է տեսնում:

«Վայենկոմատ եմ գնացել, դիմում գրել, ուզում էի գայի էստեղ ծառայեի, բայց էլի հետ եմ գնալու: Տնեցիք էնտեղ են, էստեղ ոչ մեկ չունեմ, մենակ եմ: Սկզում իհարկե դեմ էին ընտաիքիս անդամները, որ գամ, բայց հետո համաձայնվեցին»,-պատմում է  Դավիթը։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter