HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանը ողջ եւ առողջ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այն մասին, որ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանը ողջ եւ առողջ է:

«Ուրախ եմ հայտնել, որ այսօր խոսել եմ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ և նրան եմ փոխանցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դոմինիկ Լիեգմից իմ ստացած շատ կարևոր և սպասված տեղեկությունը։

Երեկ գիշեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին, նա ողջ և առողջ է եղել։ Կարենին փոխանցվել է մոր նամակը։ Ինքը՝ Կարենը, ասել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է»,- նշված է Աննա Հոկբյանի գրառման մեջ։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ տեղեկացրել է, որ այսօր Բաքվում ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Կարեն Ղազարյանին, հետևել են նրա ազատազրկման պայմաններին, նամակ փոխանցել։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը Ադրբեջանում էր հայտնվել հուլիսի 15-ին: Ըստ ոստիկանության` նա ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter