HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պարզաբանումը Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ ակտիվիստների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ավելի քան 30 մարդ հարձակվել են ԼԳԲՏ 9 ակտիվիստի վրա և ծեծել: 

Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայկ Հ.-ն և հայտնել, որ երկու տղամարդ եկել և ցանկանում են պարզաբանումներ կատարել իրենց հետ, խնդրում է ոստիկան մոտենա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ 1997 թ. ծնված Հայկ Հ.-ից և նրա ընկերներից պահանջել են հեռանալ գյուղից՝ պատճառաբանելով, որ վերջիններս համասեռամոլներ են, այնուհետև նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիներից ոմանք ծեծի են ենթարկել Հայկ Հ.-ին ու նրա ընկերներին:

Չորս անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց` բուժօգնության, այնուհետև ոստիկանության ծառայողները, ապահովելով նրանց անվտանգությունը, ուղեկցել են դեպի Երևան:

Կան բերման ենթարկվածներ: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:

Մեկնաբանություններ (11)

Ջութակ
Ոչ բոլոր ԼԳԲՏ մարդիկ են ակտիվիստ մեկ, երկրորդ մեկնաբանություն գրողներին կասեմ ինքներդ գնացեք սահման պահեք էդ հարցը մի սարքեք տրյապկա ու ոնց ուզեք արծարծեք, երրորդ գյուղում համասեռամոլ նրանց չէին ասել այլ վիրավորել էին ինչի համար սկսվել էր վիճաբանություն։ Նայեք տեսեք թե ինչ վայրագ կերպով են ծեծել այլ մարդկանց ովքեր ցանկանում էին պարզապես անցկացնել իրենց հանգիստը երկրում։ Եվ դուք չպետքա որոշեք Հայաստանում ապրելու են ԼԳԲՏ մարդիկ թե չէ,դուք երկրից գնացեք եթե էդքան շատ եք ուզում։
Օննիկ Քիրէմիթլեան
Համասեռամոլների կենցաղը ու դրա պրոպագանդումը խօսքի ու մտքի ազատութեան հետ ոչ մի կապ չունի եւ այն տեղ չունի եւ չի ունենալու Հայաստանում: Այդ երեւոյթը անբարոյ է, հակամարդկային է եւ հակազգային: Դա նոյն զազրելի արարքների կարգին է՝ ինչպէս գողութիւնը, սուտը, սպանութիւնը եւ այլն: Դրա գործած աւերները տեսնում ենք արեւմտեան երկրներում, որտեղ սկսած դպրոցներից փորձում են արատաւորել նոր սերնդի միտքն ու հոգին եւ պառակտել հասարակութեանը: Համասեռամոլութիւնը ոչ մի բանով հասարակութեանը պիտանի չի կարող լինել, այլ միայն վնաս է կարող պատճառել դրան:
Վարազ Սյունի
Ինձ ամենաշատը զարմացնում են այն հայերը,ովքեր ապրում են Հայաստանից դուրս,բայց օր ու գիշեր խոսում են Հայաստանը ««համասեռաՄՈԼներից» պաշտպանելու» մասին: Եթե այդքան «հայրենասեր» եք, վեր կացեք ու գնացեք սահմանին կանգնեք,կամ էլ գնացեք ազատագրված տարածքներում ապրեք:........................Հենց այս պահին էլ հայկական բանակում ծառայում են  նույնա-երկսեռական տղաներ, ու հենց այս պահին էլ նրանցից ոմանք կանգնած են սահմանին: ՀԱՐՑ. իսկ ԻՆՉՈ՞Ւ իրենք էլ ԻՐԵՆՑ երկրում չպիտի ունենան նույն սահմանադրական իրավունքները: Ես հիմա իրենց անունից ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ պատասխան: Վե ր կացեք ձեր պաշտոնական,եկեղեցական կամ սովորական աթոռներից և վերջապես պատասխանե՛ք այս ԱՌԱՆՑՔԱՅԻՆ հարցին:
Վարազ Սյունի
Ոչ մի հիվանդություն մարդուն ՆԵՐՔԻՆ երջանկության զգացում չի պարգևում: Նույնասեռականությունը նույնքան վաղնջական  է, որքան մարդ արարածը: Եթե այն ԱՅՍՔԱՆ ժամանակ հանդուրժվել է մայր բնության և էվոլուցիայի կողմից, նշանակում է այն իմաստ/ֆունկցիա ունի մարդու տեսակի (պահպանման) և բնական բալանսի համար: Բնության մեջ նույնասեռականությունը հանդիպում է նաև ՀԱՐՅՈԻՐԱՎՈՐ այլ տեսակների մեջ: Դուք՝ մահկանացուներդ, ձեզ իմաստուն բնությունից վեր մի դասեք, ապրեք ձեր կարճ կյանքն ու անցեք, իսկ առավել կարևոր հարցերը թողեք  իմաստուն մայր բնությանը: Նույնասեռականության դեմ շատերը պայքարեցին. նույնասեռականությունը չվերացավ, իրենք վերացան:
Վարազ Սյունի
«Համասեռամոլ» և «արվամոլ» տերմերը անիմաստ ու բովանդակազուրկ են: Եթե ուզեն էլ, «համասեռա-մոլ» ու «արվա-մոլ» չեն կարող լինել: 2 չափահաս մարդու միջև հարաբերությունը «շեղում» կամ «ոչ-նորմալ» չի կարող լինել: Ճիշտ է ՝ սա ավանդական կողմնորոշում չէ,որովհետև ուղղակի փոքրամասնություն է: Փոքրամասնությունը փոքրամասնություն է,այլ ոչ շեղում կամ ոչ-նորմալ: Բայց այս խնդիրը ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ պիտի ունենա:Իրականությունն այն է,որ, ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում էլ ապրում են սեռական փոքրամասնություններին պատկանող օրինական քաղաքացիներ: Խնդրի ԼՈՒԾՈՒՄԸ զգացմունքորեն մատ թափ տալով կամ «պրոպագադան» «արգելելով» ՉԷ, այլ քաղաքակիրթ-սահմանադրական լուծում գտնելով:
Վարազ Սյունի
ԲՈԼՈՐ երկրներում, ԲՈԼՈՐ ժամանակներում մարդկանց մի քանի տոկոսը պատկանել է սեռական փոքրամասնությանը: Այս երևույթից դեռ ոչ մի ժողովուրդ ու պետություն չի կործանվել կամ փոքրացել: Բոլոր պետություններն ու կայսրությունները տապալվել են, որովհետև մարդիկ այլևս ՉԵՆ ՀԱՎԱՏԱՑԵԼ այդ երկրի/կայսրության ՔԱՂԱՔԱԿԱՆ համակարգին. կաշառակերություն,նեպոտիզմ, սոցիալական անարդարություն,պետական դավաճանություն, ծախվածություն և այլն:
Ճշտի Ասպետ
HETQ.AM-ի անձնակազմ, Ձեզ չհոգնեցրե՞ց Սյունիքից վարազը, առաջարկում եմ, Սյունիքից վարազին ուղարկել Սյունիքի Շուռնուխ գյուղը: Խնդրում եմ առաջարկս չմերժել, նախապես շնորհակալություն:))
Վարազ Սյունի
Գողությունը, սուտը, սպանությունը ի՞նչ կա ունի նույնասեռականության հետ: Այս ի՞նչ պրիմիտիվ սև PR է: Այս արևի տակ ամենաշա՛տ հանցագործություններ անում են տարասեռական (heterosexual) տղամարդիկ:
Վարազ Սյունի
Ես մարդու իրավունքների երկար տարիների ակտիվիստ եմ և իրավաբան ու աշխատել եմ տարբեր երկրներում:Ամբողջ որը «ազգային արժեքներ» եք գոռում, բայց դա ԿՈՆԿՐԵՏ ի՞նչ է նշանակում:Դա,առաջին հերթին, նշանակում է հարգել երկրիդ Սահմանադրությու՛նը:ՀՀ օրենսդրական-պետականական հիմքը ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է:Ըստ Սահմանադրության՝ երկրի բոլո՛ր քաղաքացիները հավասար են:
Վարազ Սյունի
Մարդիկ հյուր էին գնացել իրենց ընկերոջ մոտ՝ հանգստանալու: Ի՞նչ քարոզ կամ պրովոկացիա: Եվ հետո՝ ըստ ՀՀ Սահմանադրության ամեն մարդ իրավունք ունի նաև քարոզելու՝ լինի դրա կրոն,աշխարհայացք,թե կենսաոճ: Հայաստանը ազատ երկիր է:«Ակտիվիստ», ընդհանրապես, նշանակում է,որ պայքարում են, որ ԼԳԲՏ համայնքի հանդեպ դիսկրիմինացիան վերացվի ու ԼԳԲՏ համայնքն էլ նույն կամ համարժեք իրավունքներ ունենա,ինչպես երկրի մնացած քաղաքացիները:
Վարազ Սյունի
Ես ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ եմ ԼԳԲՏ երիտասարդների վրա այս բարբարոս ու «իսլամական պետության» ոճի հարձակումը:Անմիջապես հայտնաբերել մեղավորներին և խստագու՛յնս պատժել: Պատժե՛լ նաև այն ոստիկաններին,ովքեր պատշաճ օգնություն չեն ցուցաբերել ու չեն կանխել այս բարբարոս հարձակումը..............Ամբողջ քաղաքակիրթ աշխարհին ցույց տվեք,որ դեռ միջնադարում ապրող կիսավայրի կովկասյան մի ցեղ եք: Լիսկայի ժամանակ տակներդ արած պապանձված էիք: Հիմա մի քանի անշառ մարդկանց վրա դուխներդ «հազա՞ր» է կտրել: Բա էլ ու՞մ է պետք ձեր հեղափոխությունը, եթե նմա՛ն բարբարոս-անքաղաքակիրթ-միջնադարյան պահվածքը պիտի շարունակեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter