HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում երկրաշարժի հետևանքով զոհվել է 90 մարդ

Ինդոնեզական Լոմբոկ կղզում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 90 մարդ: Մի քանի տասնյակ մարդիկ վիրավորվել են՝ հիմնականում կղզու հյուսիսային մասում, որտեղ եղել է երկրաշարժի էպիկենտրոնը: Երկրի արտակարգ իրավիճակների ծաայությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը շենքերի ավերման և էլեկտրամատակարարման ընդհատման պատճառ է դարձել: Ցնցումները զգացվել են նաև հարևան Բալի կղզում: 

Երկրաշարժից հետո գրանցվել էր 130 հետցնցում: Կղզու օդանավակայանը, չնայած կրած վնասներին, շարունակում է գործել:

Նախորդ շաբաթ մեկ այլ երկրաշարժի հետևանքով կղզում զոհվել էր 16 մարդ: Լոմբոկը Ինդոնեզիայի զբոսաշրջային կենտրոններից է:

Լուսանկարը՝ Antara Foto/Ahmad Subaidi/ via REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter