HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այն բաժանորդները, որոնք ունեցել են էլեկտրաէներգիայի սահմանված ժամկետից երկար անջատումներ, կստանան ֆինանսական փոխհատուցում

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի հետ և նրան փոխանցել բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունները վերջին օրերին Երևանի Արաբկիր, Կենտրոն և մյուս վարչական շրջաններում էլեկտաէներգիայի մասսայական անջատումների վերաբերյալ:

«Նշեցի, որ բազմաթիվ քաղաքացիներ և տնտեսվարող սուբյեկտներ կրել են մեծ ֆինանսական կորուստներ հոսանքի պարբերական անջատումների պատճառով, և հարկավոր է փոխհատուցել նրանց ֆինանսական կորուստները: Տնօրենը վստահեցրեց, որ այն անհատ բաժանորդները, որոնք ունեցել են սահմանված ժամկետից երկար անջատումներ, իրենց հաշվին կստանան ֆինանսական փոխհատուցում(կախված անջատումների ժամաքանակից), իսկ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կրել են տարբեր աստիճանի ֆինանսական կորուստներ, կարող են դիմում գրել էլ. ցանցերի սպասարկման կենտրոններում՝ ֆինանսական փոխհատուցում ստանալու համար: 

Տնօրենը վստահեցրեց, որ այս օրերին մի քանի բրիգադ է ավելացվել, որպեսզի առավել արագ կատարվեն վթարների վերականգնողական աշխատանքները: Նրա փոխանցմամբ վերջին օրերի հոսանքի անջատումները առավելապես պայմանավորված են ամառվա շոգին էլ. էներգիայի մեծ ծավալի սպառմամբ: 

Իմ դիտողությունները փոխանցեցի նաև 1-80 թեժ գծի վատ աշխատանքի հետ կապված, որին ի պատասխան՝ տնօրենը վստահեցրեց, որ ավելացվել են մի քանի խմբեր, որպեսզի հասցնեն պատշաճ պատասխանել քաղաքացիների զանգերին: 
Այս խնդիրը իմ ուշադրության կենտրոնում է և առաջիկա այլ նորությունների մասին կհայտնեմ հաջորդիվ»,- իր գրառման մեջ տեղեկացրել է պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter