HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանք է առաջադրվել Վաչագան Ղազարյանի կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին օգոստոսի 3-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ Վաչագան Ղազարյանի ընտանիքի կազմի մեջ մտնող անձ, թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է: Այս մասին հայտնում է հատուկ քննչական ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Ռուզաննա Բեգլարյանը 2018թ. մայիսի 22-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2017թ. գույքի և եկամուտների հայտարարագրում, ինչպես և 2014, 2015, 2016 թվականներին, անփոփոխ հայտարարագրել է 25 000 000 դրամ, 29 000 ԱՄՆ դոլար և 17 400 եվրո դրամական միջոցներ:

Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ Ռ. Բեգլարյանն իր՝ 2017թ. գույքի և եկամուտների հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 350 817 000 դրամի չհայտարարագրմանը, և հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, հետևաբար՝ վերջինս ապօրինի հարստացել է:

Ռ. Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

լուսանկարում՝ Վաչագան Ղազարյանը

Մեկնաբանություններ (1)

simon
Այդ տիկինը ժամանակին ուզում էր ֆիոլետովո գյուղը քանդել ու ոսկի հանել, կարծեմ Այվազյան Վարդանի ու էլի մեկի հետ: Լավ էր մոլոկանները կարողացան դեմ տալ: Բայց դե ինքն ի՜նչ մեղք ունի իրականում: Կամ էդ փողերն ով է իրեն տվել, միթե պարզ չէ ամեն ինչ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter