HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրապարակվել է սնանկության դատարանի դատավորների թեկնածուների կազմը

Օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է անցկացրել սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների թեկնածուների հետ: Այս մասին տեղեկացնում է դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Այնուհետև, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 22-րդ մասի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ որոշվել է Հանրապետության նախագահին ներկայացնել սնանկության դատարանի դատավորների թեկնածուներին՝ հետևյալ կազմով.

1. Աթաբեկյան Արթուր

2. Ավագյան Գարիկ

3. Բաբայան Արսեն

4. Թադևոսյան Սամվել

5. Խաչատրյան Արմեն

6. Կատվալյան Լիլիթ

7. Կուբանյան Արա

8. Հովհաննիսյան Արտաշես

9. Մկրտչյան Բագրատ

10. Նարինյան Գևորգ

11. Չիչոյան Արմեն

12. Փոլադյան Տիգրան

Սնանկության դատարանը գործելու է 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter