Շաբաթ, 22 սեպտեմբերի

Արցախի խորհրդարանի 15 պատգամավոր միացել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին



Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանն իր ֆեյսբուք էջում գրել է, որ ՀՀ և ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին միացել են նաև Արցախի խորհրդարանի պատգամավորներ:

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում»,- գրել է Ղավալյանը։

Մեր հարցին ի պատասխան Անուշ Ղավալյանն ասաց, որ ստորագրավաքին միացած պատգամավորների թիվը 15-ն է: Թե որ խմբակցություններն են ներկայացնում այդ պատգամավորները, մամուլի քարտուղարը չհստակեցրեց:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներից 46-ը միացել են երկրորդ նախագահ Ոոբերտ Քոչարյանի՝ կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին:

 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Վաչե07:32 - 8 օգոստոսի, 2018
Այն որ Քոչարյանը չի կարող խուսափել հայ ժողովրդի արդար դատաստանից դա միանշանակ է։ Սակայն ինչ՞ շարժառիթներով են ղեկավարվում մարդատյաց հանցագործին պաշտպանողները՝ լուրջ ուշադրության և ուսումնասիրության խնդիր է։ Քննվող գործի համաազգային կարևորությունը պահանջում է ,որ բոլոր սաթարողները պարտադիր ներկայանան դատարան և այնտեղ հիմնավորեն իրենց պահանջը։ Գուցե այդ մարդիք տիրապետոում են այնպիսի տվյալների, որոնք իրոք անիմաստ են դարձնում Քոչարյանին կալանքի տակ պահելը, կամ մեղադրելն առհասարակ։ Միջնորդության տակ ստորագրողների ճնշող մեծամասնությունը խորհրդարանում է հայտնվել ճիշտ այնպես, ինչպես Քոչարյանը՝ նախագահի աթոռին և այդ թղթի տակ ստորագրել են զուտ համերաշխությունից ելնելով։ Նրանք երբեք ի վիճակի չեն լինի դատարանի առաջ հիմնավորել իրենց միջնորդությունը։ Ավելի անհասկանալի է Ղարաբաղի պատգամավորների միջնորդությունը։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ