Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Նաիրիտ գործարանի 116 աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է. փոխվարչապետ



Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Նաիրիտ գործարանի 116 աշխատակիցների չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Նաիրիտի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։

Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ։ Միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները։

Շնորհակալություն եմ հայտնում այդ աշխատակիցներին՝ խնդիրը բարձրացնելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և ֆինանսների նախարարներին՝ խնդիրը լուծելու ուղղությամբ իրենց ջանքերի համար»,- գրել է Միրզոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

լուսանկարը՝ Արարատ Միրզոյանի էջից, facebook.com


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Մինաս18:16 - 7 օգոստոսի, 2018
Փոխվարչապետ Արարատ Միրզոյան ջան՝ հայերենում խնդիրը ոչ թէ բարձրացնում են, այլ բարձրաձայնում․․․․․
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ