HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Զինվորի վերադարձը տուն

Ստեփանակերտցի Կարեն Խաչատրյանը զորացրվել է։ Երկու տարի Արցախի հյուսիսային զորամասերից մեկում ծառայելուց հետո Կարենը կրկին տանն է։

Նրա հետ ծանոթացանք զորամասում, երբ հրամանատարի խնդրանքով երգեց զորացրվող ընկերների համար։ Երբ հարցրինք՝ ե՞րբ է զորացրվելու, ասաց՝ վաղը։

Հաջորդ օրը Կարենին ընտանիքի անդամների, ընկերների հետ միասին դիմավորեցինք տանը։

Կարենի մայրը՝ տիկին Անժելան, բացեց դուռը և գրկեց որդուն։

Կարենին դիմավորելու համար հավաքվել էին ընտանիքի անդամներն ու հարազատները։ Ներկա չէր միայն Կարենի կրտսեր եղբայրը՝ Արենը. քսան օր առաջ զորակոչվել էր բանակ, ծառայում է Արցախի զորամասերից մեկում։

Կարենը 16 տարի է` երգում է, սիրում է ժողովրդական երգերը, սովորում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Սեպտեմբերից կշարունակի կիսատ թողած ուսումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter