Շաբաթ, 22 սեպտեմբերի

ԱԱԾ-ն Աբրահամյաններին առնչվող տեսանյութ կհրապարակի



Ազգային անվտանգության ծառայությունից չհերքեցին կամ չհաստատեցին տեղեկատվությունը, թե երեկ խուզարկություն են կատարել նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին պատկանող առանձնատանն ու գործարանում: ԱԱԾ-ից հայտնեցին միայն, որ քիչ անց Աբրահամյաններին առնչվող տեսանյութ կհրապարակեն։

Հովիկ Աբրահամյանը վարչապետ էր նշանակվել 2014 թվականի ապրիլի 13-ին և 2016 թվականի սեպտեմբերի 8-ի կառավարության նիստի ժամանակ հրաժարական ներկայացրել։ 2017 թ. հունվարին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ լքում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ