HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հրազդանում և Կարմրաշենում հոկտեմբերի 21-ին նոր համայնքապետ կընտրեն

Հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում քաղաքապետի արտահերթ ընտրություն է: 2016 թվականի ապրիլի 17-ին կայացած ընտրություններով համայնքի ղեկավար ընտրված Արամ Դանիելյանը հուլիսի 2-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Համայնքում արտահերթ ընտրություն անցկացնելու որոշում կայացրեց կառավարությունը՝ այսօրվա նիստի ժամանակ։

Կառավարության պահուստային ֆոնդից ընտրությունների կազամակերպման համար ոստիկանությանը կհատկացվի 4,5 միլիոն դրամ։

Նույն օրը համայնքապետի արտահերթ ընտրություն կանցկացվի նաև Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում։ Այս համայնքի ղեկավար Արտաշես Մելիքյանն էլ հրաժարականի դիմումը ներկայացրել է հունիսի 20-ին։ Նա համայնքապետ էր ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություններով։ Թե որքան գումար կհատկացվի այս համայնքում ընտրությունների կազմակերպման համար, հայտնի չէ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի՝ գործադիրին ներկայացրած փաստաղթղթերում այդ ծախսերի մասին տեղեկություն չկա:

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին համայնքապետի արտահերթ ընտրություններ կանցկացվեն նաև Էջմիածնում, Արմավիրում և Լուսաշողում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter