HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Վանեցյանն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր

Օգոստոսի 8-ին ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանն այցելեց ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր:  Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատանքային ընթացքին, ղեկավար կազմի հետ քննարկել նախորդ վեց ամիսների կատարված աշխատանքները:

Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրեց կիսամյակային հաշվետվությունը, անդրադարձավ առկա խնդիրներին:

Հաշվետվությունը և ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ զեկույցները լսելուց հետո ծառայության տնօրենը նշեց իր դիտողությունները և հանձնարարեց հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել համապատասխան շտկումներ:

Այցի ընթացքում քննարկվեցին նաև սահմանապահ զորքերում սպասվող կառուցվածքային փոփոխությունները: Տնօրենը շեշտեց, որ այդ փոփոխությունները միայն կնպաստեն արդեն իսկ կայացած ռազմական կառույցի էլ ավել արդյունավետ և համակարգված աշխատանքներին:

Արթուր Վանեցյանը շրջեց նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի համալիրում, եղավ ավտոպարկում, ծանոթացավ սպորտային համալիրի և կինոլոգիական կենտրոնի պայմաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter