HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արթուր Վանեցյան․ «Այդ զենքերը հայտնաբերվել են մի տարածքում, որը փաստացի պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին»

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի հերքում, որ կա վարկած, ըստ որի՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին փաստացի պատկանող տարածքում հայտնաբերված զենք-զինամթերքը կիրառվել է «Մարտի 1-ի գործով» տուժած ու զոհված ցուցարարների նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենը։

«Արդյունքները պարզ կլինեն համապատասխան փորձաքննություններից հետո, նախնական օպերատիվ տվյալներով նման վարկած կա»,- ասաց նա։

Հարցին՝ կա՞ն օպերատիվ տվյալներ, որ այդ զենքերը Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են օգտագործել, Վանեցյանն ասաց, որ նման մանրամասների չի տիրապետում։

«Այս պահին կարող եմ ասել, որ հայտնաբերել ենք զենքեր, որոնք մեր նախնական օպերատիվ տվյալների համաձայն՝ հնարավոր է` օգտագործվել են մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ, այն անձանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում»,- ասաց ԱԱԾ տնօրենը։

Վանեցյանն ասաց, որ չի կարող ասել այդ անձինք Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են եղել, թե ոչ, սակայն չհերքեց, որ ինչ-որ մեկի կողմնակիցներն են եղել, ինչպես նաև թիկնապահներ։

«Դուք ինչո՞ւ եք ստիպում ասել Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են, այդ զենքերը հայտնաբերվել են մի տարածքում, որը փաստացի պատկանում է Աբրահամյանի ընտանիքին»,- ասաց նա։

Վանեցյանը վստահեցրեց, որ ԱԱԾ-ն մշտապես բացահայտումներ է իրականացնելու։ Ինչ վերաբերում է «Երևան» հիմնադրամում կատարված ստուգումներին, Վանեցյանն ասաց, որ արդեն իսկ 1 միլիարդ 807 միլիոն դրամի վատնում են հայտնաբերել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter