HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկվում է հիվանդանոցներում ստեղծել վերահսկվող հատուկ բաժանմունք՝ կալանավորված անձանց և դատապարտյալների համար

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ, որոնցով առաջարկվում է սահմանել կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները: Արդյունքում, ինչպես հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը, կստեղծվեն անհրաժեշտ երաշխիքներ կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի իրացման համար՝ ներառյալ արտահիվանդանոցային, հիվանդանոցային պայմաններում և քաղաքացիական բժշկական հաստատություններում բժշկական օգնության և սպասարկման իրավունքի պատշաճ ապահովման:

«Որոշումը կնպաստի կալանավորված անձանց և դատապարտյալներին որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիմնավորման համաձայն՝ մասնագիտացված և նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ կարող են տրամադրվել բացառապես քաղաքացիական բժշկական հաստատություններում, ուստի առաջարկվում է Երևան քաղաքի և մարզերի բազմապրոֆիլ հիվանդանոցային բժշկական հաստատություններում (Երևանում 500 և ավելի, մարզերում՝ 110 և ավելի) ստեղծել առնվազն 10 մահճակալ ունեցող, երկաթե ճաղավանդակներով և դռներով ամբողջովին մեկուսացված, տեսախցիկների միջոցով վերահսկվող և քրեակատարողական ծառայողների կողմից պահպանվող հատուկ բաժանմունք:

լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի, Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter