Չորեքշաբթի, 15 օգոստոսի

ՊԵԿ-ը կրկին կոչ է անում տեղեկացնել փոքր ու միջին հարկ վճարողների գործունեությանն անհիմն միջամտելու դեպքերի մասին



Հուլիսի 25-ին պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել էր հայտարարություն, որ եթե հարկ վճարողների մոտ առկա են այնպիսի փաստեր կամ տեղեկատվություն, որոնք հավաստում են այն մասին, որ ՊԵԿ կամ վերջինիս առանձին աշխատակիցների գործողությունները միտված են փոքր ու միջին հարկ վճարողների գործունեությանն անհիմն միջամտելուն կամ առկա են նաև նախկինում նման դեպքերի վերաբերյալ փաստեր կամ տեղեկատվություն, ապա կոմիտեն առաջարկում է այդ մասին տեղեկացնել ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությանը՝ հետևյալ կոնտակտային տվյալներով.

1) Փոստային հասցե՝ ք. Երևան, Կոմիտասի 35, 0051, ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչություն,

2) Էլեկտրոնային հասցե՝ khv@taxservice.am

Այսօր տարածած հաղորդագրությամբ կոմիտեն հայտնում է, որ օգոստոսի 8-ի դրությամբ համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվել է ընդամենը 2 դիմում, որոնք, ըստ էության, չեն վերաբերում փոքր և միջին հարկ վճարողների գործունեությանն անհիմն միջամտելուն:

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ կրկին անգամ առաջարկում ենք, եթե առկա են վերոհիշյալ հիմքերը, ապա կարող եք Ձեր հաղորդագրությունն ուղարկել khv@taxservice.am Էլեկտրոնային փոստի հասցեին: Հավաստիացնում ենք, որ ստացված դիմումներին կտրվեն համապատասխան ընթացք»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ