HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ռոբերտ Քոչարյանի կալանքի բողոքարկման գործը կշարունակվի վաղը

Վերաքննիչ դատարանը հետաձգեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխարինելու միջնորդության քննությունը։ Մոտ 8 ժամ տեւած նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 14:00-ին։

Քոչարյանի փաստաբանները օգոստոսի 1-ին բողոք էին ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ վերացնելու ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Իսկ փաստաբան Հայկ Ալումյանն առանձին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Քոչարյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու համար։ Այսօր ժամը 12-ին սկսվել էր միջնորդությունների քննությունը։  

Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ասում է, որ մեղադրանքը քաղաքական հետապնդում է եւ վենդետա իր անձի նկատմամբ։ Իսկ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ պաշտոնաթող նախագահին առաջադրված մեղադրանքը քաղաքական մանիպուլացիա է։ Այս մասին հայտնել էր Սողոմոնյանը լրագրողների համար հրավիրած ասուլիսի ընթացքում՝ նշելով նաեւ, որ «0038» հրամանը, որը ընկած է Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում, եղել է Հայաստանի ներքին անվտանգությունն ապահովելու նպատակով։ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հետագայում հնարավոր է՝ որոշ մանրամասներ հրապարակեն Քոչարյանի կողմից դատարանում հնչած ելույթից։

Հիշեցնենք, որ երեկ դատախազությունը մերժել էր նաեւ ԱԺ 45 պատգամավորների ներկայացրած անձնական երաշխավորագրերը՝ փոխելու Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը։ Իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնել էր, որ Քոչարյանի կալանքը բխում է նախաքննության շահերից։

Պաշտոնաթող նախագահին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու համար։

լուսանկարը՝ «Երկիր մեդիա» ՀԸ տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter