HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Խախտումներ չեն արձանագրվել, բայց 50 մլն-ի տուգանք է նշանակվել

Սոտքի հանքի «Լեռնագործ» արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Սահակյանին հունիսի 3-ին ազատել են աշխատանքից՝2005թ.մայիսի 11-ին ու 12-ին առանց հարգելի պատճառների գործալքության համար: Նա ընդամենը 1 հերթափոխ չի ներկայացել աշխատանքի՝ գործադուլ անելու պատճառով: Սոտքի հանքի երկարամյա ինժեներ-մեխանիկը դիմել էր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ աշխատանքում վերականգնվելու պահանջով: Հիշեցնենք, որՍոտքի ոսկու հանքավայրը շահագործող «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության» (ԱՈԱՁ) ղեկավարությունը մայիսի 11-ին տեղի ունեցած գործադուլի համար աշխատանքից ազատել է հանքավայրի 24 աշխատակիցների, որոնցից 11-ը Սոտքի հանքի «Լեռնագործ» արհեստակցական կազմակերպության անդամներն են: Նրանցից միայն 4-ն են դիմել դատարան՝ աշխատանքում վերականգնվելու պահանջով:

Մամուլում արդեն բազմաթիվ հրապարակումներ են եղել հանքավայրի աշխատակիցների՝ գործատուին ներկայացրած պահանջների մասին՝ կիրառել անվտանգության տեխնիկայի կանոնները, բարելավել աշխատանքային պայմանները, վերանայել դրամի կուրսը, որը տատանումների ընթացքում 25% արժեզրկվել էր եւ այլ: Եվ այդ երկու օրերի գործադուլն էր, որ ի վերջո ԱՈԱՁ-ի ղեկավարությանը հարկադրեց մայիսի 17-ին Երեւանում ընդունել հանքավայրի աշխատակիցների պատվիրակությանը: Երեւանի «Կռունկ» սրճարանում ձեռնարկության ղեկավար Սանջեյ Դալմիան ընդունել էր պատվիրակությանը՝ «Լեռնագործ» արհմիության ղեկավարությանը, Հայաստանի լեռագործների, մետալուրգների եւ ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միությաննախագահ Եվգենի Կոժեմյակինի, Գեղարքունիքի մարզպետի մասնակցությամբ:

Բանակցություններին մասնակցող գործատուն փաստորեն հետագայում հրաժարվել է գործադուլը փաստացի ընդունելու հանգամանքից եւ նրանց ազատել աշխատանքից՝ չաշխատելը «գործալքություն» որակելով: Դատարանում ԱՈԱՁ-ի ներկայացուցիչը չընդունելով աշխատողների՝ գործադուլի միջոցով իրենց բողոքը լսելի դարձնելու մեթոդը, հայտնեց, որ գործադուլ անցկացնելու մասին օրենք չկա, հետեւաբար նրանց բացակայությունն անհարգելի է: Ա. Սահակյանի առարկությանը, որ ՀՀ սահմանադրությունը նախատեսել է այդ իրավունքը, ձեռնարկության իրավաբանը մնաց իր տեսակետին՝ «քանի որ գործադուլ անցկացնելու կարգի մասին օրենք չկա, ապա իրավունք չունեին իրենց բողոքն այդ մեթոդով արտահայտելու»: Դատարանը մերժեց Արմեն Սահակյանի՝ աշխատանքում վերականգնվելու հայցապահանջը:

«Լեռնագործ» արհեստակցական կազմակերպությունը «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունում» կատարվող աշխատանքային օրենսգրքի խախտումների մասին ահազանգել էր Աշխատանքի եւ ս ոցիալական ապահովության նախարարության աշխատանքի տեսչությանը՝ խնդրելով ստուգել դիմումում ներկայացված օրինախախատումները: Տեսչությունը հուլիս ամսին ավարտելով ստուգումները «Սթերլայթ գոլդ լիմիթեդ» ընկերության ղեկավարած «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունում» եւ մյուս բոլոր հիմնարկություններում, հայտնեց, որ խախտումներ չեն արձանագրվել: Տ եսչության իրավաբանական բաժնի պետ Գուրգեն Մալխասյանը տեղեկացրեց, որ իրենք ստուգում էին Սոտքի հանքավայրի աշխատակիցներիներկայացրած դիմումի հիմքերը եւ պ արզել են, որ բողոքներն այնքան էլ հիմնավոր չեն: Պարզել են, որ հանքավայրի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը համապատասխանում էին գործող օրենսդրությանը: Հունիսի 21-ից, նոր աշխատանքային օրենսգրքի գործողության մեջ դնելու հետ կապված ձեռնարկության «օրինապահ» ղեկավարությունը աշխատանքային պայմանագրերը համապատասխանեցնում է նոր օրենքին (մեզ հայտնի դարձավ, որ նոր պայմանագրով հանքավայրի բազմամյա փորձառություն ունեցող աշխատակիցները երեք ամսյա փորձաշրջան պետք է անցնեն):

Դժվար է ասել, թե ինչ էին ստուգում տեսուչները, քանի որ իրավաբանական բաժնի պետը բոլոր հարցադրումների պատասխանները ստացել է ոչ թե ստուգումների արդյունքում, այլ՝ ԱՈԱՁ-ի ղեկավարության կարծիքը ստանալով: Մասնավորապես, Հայաստանի լեռնագործների, մետալուրգների եւ ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միությաննախագահ Եվգենի Կոժեմյակինին ստուգումների արդյունքների մասին իրազեկելու փոխարեն ՀՀ աշխատանքի գլխավոր պետական տեսուչ Ասեն Գրիգորյանը նրան է ուղարկել «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի տօրեն Վարդան Վարդանյանի պատասխանն ուղղված տեսչությանը: Դրանից պարզ է դառնում, որ տեսչությունը ոչ թե անձամբ է ստուգել բողոքի հիմքերը, այլ այդ հարցում ապավինել է գործատուին:

Վերջինս տեսչությանն ուղղված 6 կետից կազմված իր պատասխանում մեկ միտք է արտահայտել՝ «իր կարծիքով խախտումներ չկան եւ ամեն ինչ համապատասխանում է գործող օրենսդրությանը»: Ընկերության ղեկավարությունը տեսչությանը գրավոր հավաստիացրել է նաեւ, որ պատրաստակամ են կոլեկտիվ պայմանագիր կնքել: Աշխատանքից ազատվածների վերաբերյալ իրավաբանական բաժնի պետի կարծիքն այն էր, որ նրանց գործադուլն օրինական ձեւակերպում չի ունեցել, նրանք անհարգելի պատճառով աշխատանքի չեն ներկայացել, հետեւաբար ազատելը հիմնավոր է եղել: Պարզել են նաեւ, որ արհմիություն որպես այդպիսին գոյություն չի ունեցել, արհմիության անդամները ինքնակոչեր են, քանի որ արհմիությունը ձեռնարկությունում գրանցված չի եղել (դեռեւս պարզ չէ, թե օրենքի որ պահաջից է բխում այս միտքը):

Գ. Մալխասյանը մեզ հայտնեց նաեւ, որ տեսչությունը հանքավայրի աշխատակիցների աշխատանքային պայմանները ստուգելու իրավասություն չուներ, քանի որ ՀՀ կառավարությունը դեռեւս այդ նորմատիվները չի ընդունել, սակայն ընկերության ղեկավարության ներկայացնելով աշխատանքային պայմանները որոշակի բարելավվում են: «Մենք տեսել ենք այն, ինչ տեսանելի էր եւ ինչ-որ ցույց էին տալիս ձեռնարկությունում»,- ասաց նա: Սակայն մեր ուղղակի հարցին՝ իսկ ի՞նչ տեսան՝ պարզվեց, որ տեսչության աշխատակիցները աշխատանքային պայմանների խախտումներ նույնպես չեն նկատել:

Քանի որ կառավարության համար դեռեւս հրատապ չէ աշխատանքային պայմանների բարելավումը՝ հանքավայրերում շարունակվում են խախտվել անվտանգության կանոնները: Օգոստոսի 1-ին Սոտքի հանքավայրում «Բելազ» մակնիշի մեքենան գլորվել է ձորը եւ վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան:

Մեր զրույցի ժամանակ Գ. Մալխասյանը թաքցրեց, որ տեսչությունը աշխատանքային իրավունքի բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել ԱՈԱՁ-ում: Մեզ հայտնի դարձավ, որ տեսչության կազմած ակտի հիման վրա 50մլն դրամի տուգանք է նշանակել, որին համաձայն չլինելով «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» տեսչության ակտը վիճարկել է տնտեսական դատարանում: Դատարանը բավարարել է ԱՈԱՁ-ի պահանջը եւ անվավեր է ճանաչել տեսչության ակտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter