Շաբաթ, 18 օգոստոսի

Նախագահը նշանակել է սնանկության և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ



Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ նշանակել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:

Մայրաքաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են նշանակվել Դիաննա Հովհաննիսյանը և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ նշանակվել են սնանկության դատարանի դատավորներ՝ Արա Կուբանյան, Արթուր Աթաբեկյան, Արմեն Չիչոյան, Արմեն Խաչատրյան, Արսեն Բաբայան, Արտաշես Հովհաննիսյան, Բագրատ Մկրտչյան, Գարիկ Ավագյան, Գևորգ Նարինյան, Լիլիթ Կատվալյան, Սամվել Թադևոսյան և Տիգրան Փոլադյան:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ