Շաբաթ, 18 օգոստոսի

Ռոբերտ Քոչարյանի կալանքի բողոքարկելու գործով քննությունն ավարտվել է. որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին



Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի բողոքարկման գործով նիստը։ Դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը՝ ժամը 16։00-ին:

Փաստաբան Արամ Օրբելյանի հաղորդմամբ, Ռոբերտ Քոչարյանը այսօր եւս իր դիրքորոշումն է հայտնել մեղադրանքի վերաբերյալ, եւս մեկ անգամ պնդել, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատական գործընթացում կողմնակալություն չի եղել, երկու կողմն էլ կարողացել է ներկայացնել դիրքորոշումները։

Օրբելյանի պնդմամբ՝ Քոչարյանի ելույթը հրապարակելու համար դիմելու են վարույթն իրակնացնող մարմնին։

Իսկ պատշաճ վարքագիծ դրսեւորելու վերաբերյալ փաստաբանն ասաց, որ քննության ընթացքում մի շարք պարզաբանումներ են տրվել։ Ըստ նրա՝ գործը պետք է դիտարկվի կոնկրետ կանոններով իրավաբանական գործընթացի շրջանակում։

«Քննիչն առաջին ատյանի դատարան է ներկայացրել միջնորդություն, որին կցել է փաստաթղթեր, որով պետք է ապացուցեն ողջամիտ կասկածի առկայությունը։ Պետք է ապացուցվի, որ կան հիմքեր, որոնք հավաստում են՝  պարոն Քոչարյանը չի ցուցաբերի պատշաճ վարքագիծ։ Նրա նախագահ լինելը  բավարար չէ, որպեսզի ենթադրվի անձի ոչ պատշած վաքրագիծը»,-հայտնեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ. «Մենք մեր միջնորդության մեջ նշել էինք, որ ազատության մեջ մնալով՝ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունի ազդելու քրեական դատավարությանը մասնակից անձանց վրա»,- հայտարարել էր ՀՔԾ պետը։

Արամ Օրբելյանի համոզմամբ կալանքի որոշումը պետք է վերացվի։

Հիշեցնենք, որ պաշտոնաթող նախագահին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու համար։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Դավիթ21:27 - 11 օգոստոսի, 2018
Տրագիկոեմդիա 2 արարով. 1. ՀՔԾ պետը մի առավոտ արթնացավ և որոշեց կալանավորել ՀՀ 2-րդ նախագահին՝ առանց Բ-26-ի ցուցումի: 2. Դատարանը որոշեց հաստատել, իսկ օգոստոսի 13-ին՝ վերհաստատել կալանքը՝ առանց բ-26-ի ցուցումի: Լիաթոք ծիծաղ: Բուռն ծափահարություններ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ