Եղանակը առաջիկա 5 օրերին
ԱԻՆ ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի տեսությունը։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 11-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում`
Օգոստոսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել