HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու անձ է սպանվել Ջավախքում

Լուսաբացին երկու անձինք են սպանվել Ջավախում՝ Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում:

Սաթխայի բնակիչներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, քանի որ քննություն է սկսվել, պատմեց, որ գիշերը կերուխումից հետո վեճ է առաջացել գյուղացիների և այդ պահին գյուղում գտնվող հյուրերի միջև: Հյուրերը, նախնական տեղեկություններով, Ռուսաստանի քաղաքացի շինարար-վարպետներ են եղել, որից մեկը՝ վրացի: Սպանվողների ինքնությունը դեռևս չի հրապարակում:

Սաթխայի գյուղապետն էլ մեզ հետ զրույցում փոխանցեց, որ այս պահին լարված իրավիճակ է գյուղում և հստակ տվյալները կհրապարակեն իրավապահ մարմինները: Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը: Արդեն իսկ սպանության կասկածանքով բերման ենթարկվածներ կան, նախնական տվյալներով՝  Սաթխայի 4 բնակիչ: Քննչական գործողություններ են իրականացվում գյուղում և բնակիչներ հարցաքննվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter