Շաբաթ, 18 օգոստոսի

ՄԻՊ հաղորդումը՝ Շուռնուխ գյուղ այցի արդյունքների վերաբերյալ



Մարդու իրավունքների պաշտպանի կողմից օգոստոսի 10-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ գործուղված աշխատանքային խումբը առանձնազրույցներ է ունեցել գյուղի բնակիչների հետ, ծանոթացել իրենց իրավունքների առնչությամբ նրանց բոլոր մտահոգություններին, ինչպես նաև հանդիպել գյուղի վարչական ղեկավարին: Տեղի է ունեցել առանձնազրույց նաև միջադեպից տուժած երիտասարդի՝ գյուղում ապրող ծնողների հետ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Այցի ընթացքում տեղի է ունեցել նաև աշխատանքային հանդիպում Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ղեկավարության հետ: Համատեղ արդյունավետ աշխատանքի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչները Ոստիկանության իրավասու ծառայողների հետ քննարկել են միջադեպի հետ կապված հանգամանքները, ստացել պարզաբանումներ Ոստիկանության գործողությունների, ինչպես նաև նշանակված դատաբժշկական փորձաքննությունների մասին:

Ոստիկանությանն են ներկայացվել այցի ընթացքում Պաշտպանին ուղղված հարցերը:

Այցը կարևոր էր հանրային նշանակություն ստացած միջադեպի վերաբերյալ բազմակողմանի պատկերացում կազմելու և ամբողջական գնահատական ձևավորելու համար:

Օրենքով նախատեսված լիազորությունների սահմաններում գործի նյութերին ծանոթանալուց և կողմերի բոլոր մտահոգությունները քննարկելուց ու ամփոփելուց հետո Պաշտպանի կողմից կներկայացվեն առաջարկներ, որոնք ի թիվս այլնի ուղղված կլինեն նաև հետագայում նմանատիպ դեպքերի կանխարգելմանը:

Շուռնուխ գյուղ գործուղված աշխատանքային խմբի անդամները տեղում ծանոթացել են նաև գյուղի բնակիչներին հուզող սոցիալական և մի շարք այլ խնդիրների: Պաշտպանն իր իրավասության սահմաններում կձեռնարկի դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ