Կիրակի, 23 սեպտեմբերի

Հովիկ Աբրահամյանի եղբայրը երկու ամսով կալանավորվել է



Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին «Հետք»-ին տեղեկացրին ՀՔԾ-ից:

Դատարանը այսօր կայացրած որոշումով  բավարարել է հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանքը:

Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ Հենրիկ Աբրահամյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված,  Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. օգոստոսի 6-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ:

Հենրիկ Աբրահամյանին 10.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեջ: Պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (4)
1. Ն. Սարգսյան19:03 - 11 օգոստոսի, 2018
Իսկ այն պաշտոնիաները որոնց օրոք տեղի են ունեցել այս ապօրինությունները պատասխան չե՞ն տալու։ Նույն ԱԱԾ և Ոստիկանության ղեկավար կազմը իրենց անգործության համար։ Կամ եթե հրաման են ունեցել (ինչպես հաճախ իրենց հետույքն են ծածկում) թող հրաման տվողին խստագույնս պատժեն։
2. Stephan Dragon21:33 - 11 օգոստոսի, 2018
Can someone please explain to me what the two months in prison are? It seems to be a kind of popular sport in Armenia. If someone is charged with such a crime and imprisonment of two years or more is imminent, the remand would have to be taken until the trial takes place. That's the way it is with us. What should two months? Intimidation?ment...
3. Sarkis00:07 - 12 օգոստոսի, 2018
2 months PreTrail detention Means you have been formally charged and will be booked while they investigate your charges. Some charges have bail where you can be released during the investigation and more serious crimes they deny bail and put you in jail holding. During that time the court will decide whether or no to proceed with a trail. also the 2 months can be extended after the 2 months is up to add another 2 months and they can do that up to a year or year and a half.
4. Stephan Dragon09:41 - 12 օգոստոսի, 2018
@Sarkis Thank you very much!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ