HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիր» ՔԿՀ-ում մահվան վերջին երկու դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում քննություն է նախաձեռնված

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց մահվան վերջին երկու անհանգստացնող դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ:

Հիշեցնենք` օգոստոսի 9-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահացել է ցմահ դատապարտյալ Արտաշես Հովհաննիսյանը, իսկ օգոստոսի 11-ին նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը, գիշերային շրջայց կատարելիս, հայտնաբերել է կալանավորված անձ Վ. Գ.-ի՝ պատուհանի ճաղավանդակից իր տաբատի գոտիով կախված դին: 

«Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի կյանքի իրավունքի ապահովումը գտնվում է պետության անմիջական պատասխանատվության ներքո: Պոզիտիվ պարտականության ուժով պետությունը պարտավոր է ապահովել կյանքի արժանապատիվ պայմաններ ազատությունից զրկված անձի համար: Հետևաբար, ՔԿՀ-ում մահվան ցանկացած դեպք պետք է արժանանա քննության պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում՝ արագացման սկզբունքով:

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցներ՝ համագործակցելով Արդարադատության նախարարության և քննություն իրականացնող մարմնի հետ»,-հայտնում է Պաշտպանի գրասենյակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter