HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

Վերաքննիչ քրեական դատարանը` Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, ազատ արձակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` բեկանելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը` հաշվի առնեով, որ նախագահը անձեռնմխելի է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռուբեն Սահակյանը։ Դատավորը որոշեց բավարարել փաստաբանների ներկայացրած միջնորդությունները։

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանները օգոստոսի 1-ին բողոք էին ներկայացրել Վերաքննիչ դատարան` վերացնելու ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Փաստաբան Հայկ Ալումյանն իր հերթին առանձին միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու համար։ Դատական նիստը երկու օր շարունակվել է։ Նիստից հետո փաստաբանները լրագրողների հետ զրույցում նշել էին, որ Քոչարյանը լավ ելույթ է ունեցել եւ հնարավոր է` ելույթի մի մասը հետագայում հրապարակվի։

Հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու համար։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կալանավորումը ընտրվել է հուլիսի 8-ին։

Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ասում է, որ մեղադրանքը քաղաքական հետապնդում է եւ վենդետա իր անձի դեմ։ Իսկ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով` պաշտոնաթող նախագահին առաջադրված մեղադրանքը քաղաքական մանիպուլյացիա է։

Ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնել էր, որ Քոչարյանի կալանքը բխում է նախաքննության շահերից:

Մեկնաբանություններ (11)

Դավիթ Հարությունյան
Հարգելի մեկնաբանողներ եկեք մի պահ կտրվենք Ռուսներից ու Ռուսաստանից, եկեք դադարենք մեր մեջ նստեցնենք այն գաղափարը, որ գիտեք Ռուսաստանը էսպես, ռուսաստանն էնպես, եկեք ուղղակի մեր միջից հանենք Ռուսաստանի փեշերից կախվածի հոգեբանությունը։ Ինձ համար կարծում եմ այս դատական ակտը նշանակում է երկու բան, առաջին․ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ զանգերով, ցավոք սրտի, քաղաքական գործեր չի սարքում, և երկրորդ․ որ դատավորը ու դատարանի նախագահը պարզապես շեֆին կարճաժամկետ արձակուրթ են տալիս երկարատև ազատազրկումից առաջ,։ ․ո ր
W. Wallace
ազատություն Յուրի Դետոչկինին.... օն կոնեչնո վինովատ նո օն նե վինովատ... դատարանի որոշման մեջ բառացիորեն այդպես է գրված
Սարգիս
Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց հետո Ռուսաստանը սկսեց քայլ առ քայլ վերականգնել իր տնտեսական իքնուրույնությունը: Այդ (բավար, բայց դեռ ոչ լիարժեք) վերկանգնումը անհնարին կլիներ, առանց ֆրիդմանյան տեսության ռուսական հետևորդ Անատոլի Չուբայիսին իշխանությունից հեռացնելու:
Սարգիս
Արգենտինայում վերոհիշյալ տեսության պրակտիկ կիրառությունը զինվորական խունտայի կողմից մեծաթիվ զոհերի ու շատ տխուր հետևանքների հանգեցրեց: Այդ հետևանքներն հիմնականում վերացվեցին զինվորական խունտաները տապալելուց հետո` սոցիալիստների (ձախերի) իշխանության գալով (հիշեցնենք, որ աջ պետական հեղաշրջման արդյունքում 1976 թվականին Արգենտինայում իշխանությունը զավթել էր ռազմական խունտան, որը գլխավորել էին գեներալ Խորխե Ռաֆայել Տեսելը, ծովակալ Էմիլիո Էդուարդո Մասսերան և բրիգադի գեներալ Օռլանդո Ռամոն Ագոստին):
Սարգիս
Այդ ամենից բխում է մի կարևոր եզրակացություն. դա այն է, որ թե Լ.Տեր-Պետրոսյանը, թե Ռ.Քոչարյանը, թե Ս.Սարգսյանը և թե Ն.Փաշինյանը` նույն տեսությանը հավատացող ու պրակտիկայում իրականացնող անձիք են (ֆասադային տարբերությունները մի կողմ դրած): Այդ տեսությունը Հայաստանին, Ռուսաստանին և ԱՊՀ շատ այլ երկրների 90-ականներին պարտադրել են ընդունել արևմտյան “փողի տոպրակները”. այն ենթադրում է “լիբերալ” տնտեսություն և ազատ շուկա (այլ կերպ ասած “ավելի հարստացրու հարուստներին”): Այդ իրականությունից կտրված, հակագիտական և հակամարդկային տեսությունը անցյալ դարի 70-ականներին գրել են վայ տնտեսագետներ Ֆրիդրիխ Հայեքն ու Միլթոն Ֆրիդմանը` ամերիկյան ծայրահեղ աջ միլիարդատերերի պատվերով:
Դավիթ Հարությունյան
Բաա որ ասում էի, էս անթև հրեշ-տակ ռոբիկը համարիա կույս ա, չեիք հավատում, դատարանը ասեց, որ չէ, ՀԱՍՏԱՏ կույս ա․ա․ա․ սթափվեք պարոնայք դատավորներ անձեռնմխելիությունը ու безпредел-ը իրար հետ մի շբոթեք, բացարձակ, անձեռնմխելի մարդիկ ու պաշտոնններ չկան, առավելևս սահմանադրության երաշխավորի կողմից նույն սահմանադրությունը խախտելը ծանրագույն արարք է։
Հայ Ժողովուրդը հաղթել է
Սա իսկապես ,,հհկ,, ի վերջ է մեկընդմիշտ: Շատ շուտով առարկայական ու անդառնալի արդյունքը տեսանելի կլինի բոլորին: Ազատատենչ Ժողովրդին հաղթելն անհնարին է, ավելին՝ վայ նրան, ով կարժանանա Ժողովրդի արդար ցասմանը և պարսավանքին: Իրոք, վայ նրան: Հայ Ժողովուրդը հաղթել է, հաղթել է, հաղթել է:
Վաչե
Հարգարժան Լուսիկ հարցը շատ ավելի խորն է քան մենք պատկերացնում ենք։ Ռ Քոչարյանը և Ս․ Սարգսյանը հանդիսանում են Ռուսաստանի կողմից Հայաստանը քաղաքական ֊ տնտեսական սեփականաշնորհման երաշխավորները, ուստի նրանց մեկուսացումը իր հետ կբերի նաև այդ գործնթացների օրինականության հարցը։ Սա է Մոսկովյան տարբեր մակարդակի չինովնիկների հիստերիայի և հայտարարությունների պատճառը , որոնցով Հայաստանի գործողությունները որոկվում են անբարյացկամ կամ թշնամական Ռուսաստանի նկատմամբ։ Իսկ դատավորների ով լինելը ոչ մի նշանակություն չունի։ Ամբողջ խնդիրը կայանում էր նրանում, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը ի վիճակի է դիմակայելու Մոսկվայի ճնշմանը․Առ այժմս իրադրությունների զարգացումը Մեր օգտին չի ընթանում։ Նիկոլ Փաշինյանին խորհոտդ կտայի օգտվել փորձառու և բանիմաց մարդկանց աջակցությունից, այլ ոչ թե հույսը դնել իր շրջապատի դեղնակտուցների վրա։ Նույնիսկ շատ հեռվից պարզ է, որ Ղարաբաղյան կլանը պատրաստվում է վճռական ճակատամարտի, շատ տարօրինակ կլիներ, որ նրանք այքան հեշտ ու հանգիստ իշխանությունը նվիրեին Նիկոլին։
Լուսիկ
Վաչե. դատարանի այդ որոշումը չի կարելի համարել ողբերկական մեր երկրի համար: Փաշինյանը մեղք չունի այստեղ: Նա չէր կարող նշանակել դատավոր, որը անկախ լիներ Քոչարյանից. այդ դատավորը եղել էր Քոչարյանի ղեկավարման տարիներին իր աշխատակազմում և ընտրությունը կատարել է պալատի նախագահ Ռշտունին: Իսկ պատմության անիվը հեշտ չէ հետ պտտել, նամանավանդ եթե ժողովուրդը չի հանձնվում: Չի կարող Քոչարյանը լինել ավելի ուժեղ, քան մեր ժողովուրդը:
Վաչե
Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ Պուտինի գծած շրջանագծից ոտը դուրս հանելու իրավունք չունի։ Այժմ Քոչարյանը ձեռնամուխ կլինի նրան հեռացնելու գործնթացին։
Վարազ Այունի
Կատվի փախուստը մինչև մարագն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter