HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Փոլադյանը նշանակվել է դատական դեպարտամենտի ղեկավար

Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 9-ի ԲԴԽ-32-Ո-78 որոշմամբ Կարեն Փոլադյանը նշանակվել է դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում:

Այս մասին տեղեկացնում է դատական դեպարտամենտը՝ ներկայացնելով նաև Փոլադյանի կենսագրությունը: Ըստ այդմ՝

Փոլադյանը ծնվել է 1977թ. նոյեմբերի 9-ին, Երևանում:

1999թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի որակավորում:

1999-2001թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության Բանակում, պահեստազորի ավագ:

2001-2003թ.թ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում:

2006թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան:

2007-2009թթ. սովորել և ավարտել է «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիան` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:

Հեղինակ է 3 գիտական հոդվածների:

Աշխատանքային գործունեություն

2001-2003թթ. - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում` որպես առաջին կարգի խորհրդատու:

2003-2004թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետա-իրավական բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ:

2004-2005թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:

2005-2007թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնում՝ որպես բաժնի պետ:

2007-2012թթ. - ՀՀ դատական դեպարտամենտում` որպես դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետ:

2012-2014թթ. - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:

26.09.2013թ.- 26.03.2014թ. - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար:

2014թ.-2018թ. - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար:

2018թ. օգոստոսի 9-ի Բարձրագույն դատական խորհրդի թիվ 32-Ո-78 որոշմամբ նշանակվել Դատական դեպարտամենտի ղեկավար:

06.08.2007թ.-14.07.2011թ. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի առաջարկությամբ ՀՀ Նախագահի 03.08.2007թ. թիվ ՆՀ-191-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի անդամ:

2006 թվականից մինչ օրս դասավանդում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի մագիստրատուրայում:

ՀՀ Նախագահի 14.06.2016թ. թիվ ՆՀ-467-Ա հրամանագրով շնորհվել է դատական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մեկնաբանություններ (1)

Ռուբեն Սարգսյան
Շնորհավորում եմ Ձեզ պ.Փոլադյան,թող,որ աշխատանքից բավականություն ստանաք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter