HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց (տեսանյութ)

Այսօր՝ ժամը 12։00-ին, նախատեսված էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Այս մասին երեկ լրատվամիջոցներին հայտնել էր Ռ․ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողմոնյանը։

Սակայն այսօր նախատեսված ժամին Ռոբերտ Քոչարյանը չներկայացավ ասուլիսին։ Փոխարենը  «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնի՝ ասուլիսի համար նախատեսված սրահ մտան Ռոբերտ Քոչարյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստ քաղաքացիները։

Հիշեցնենք, որ երեկ վերաքննիչ քրեական դատարանը ազատ արձակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ վերացնելով խափանման միջոց կալանքը։ Ակտիվիստների ցույցը վերաքննիչ դատարանի որոշման դեմ է։ Այս պահին ցուցարարների մի մասը հավաքվել է «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնի առջև։ Նրանց մի մասը նախատեսում է երթ իրականացնել դեպի դատախազություն։

տեսանյութը՝ Ամալյա Մարգարյանի

Մեկնաբանություններ (2)

Berge Jololian
Kocharyan will soon beg to be returned to jail for his own safety. Kocharyan will not only answer for his crimes but will be accountable for all the theft and damage. Just for fun, we will throw Serjk with him in jail, and watch those two eat each other alive. Maybe the Catholicos will join them in jail.
Stephan Dragon
The statement of Mr. Kocharyan's office seems to be true. Opinion diversity was never a goal, it was all about power. Listen again to what Mr Pashinyan said on the evening of 1 May to the people on Republic Square following the electoral defeat about the Members who had not elected him.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter