HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈՒ թիկունքի վարչության պետի պաշտոնից

Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի.
Նորայր Յոլչյանին ազատել զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից»,- գրված է Արմեն Սարգսյանի՝ այսօր ստորագրած հրամանագրի մեջ:

Յոլչյանը թիկունքի վարչության պետ էր նշանակվել 2013թ. հուլիսին: Մինչ այդ՝ 2000թ-ից, զբաղեցնում էր նույն վարչության իրային ծառայության պետի պաշտոնը:

լուսանկարը՝ mil.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter