HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքցիների նկատմամբ կայացված վարչական տույժերի չկատարման որոշումներն ուժը կորցրած են ճանաչվել

ՀՀ ոստիկանությունը որոշել է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումներով 2018 թ. հունվարի 8-ից հունիսի 30-ը ներառյալ ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցներով թույլատրված իրավախախտումներով օտարերկրյա հայազգի քաղաքացիների նկատմամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին չկատարված որոշումները ճանաչել ուժը կորցրած: Այս որոշման մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ հրապարակեով Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից ստացված պատասխանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարց-առաջարկով դիմել էր ՀՀ կառավարությանը Հայաստանի տարածքում տեսանկարահանող սարքերի կողմից օտարերկրյա, մասնավորոպես՝ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների կողմից կատարված խախտումների արձանագրված տուգանքները ուժը կորցրած ճանաչելու համար, քանի որ Բավրայի անցակետում իրազեկումը վեց ամիս ուշացումով կատարելու պատճառով հազարավոր ջավախքցի վարորդեր կուտակել էին հարյուրհազարավոր դրամների հասնող տուգանքներ:

Իսկ եթե տուգանքի մասին ծանուցումից հետո 60 օրվա ընթացքում այն չի վճարվում, ապա տուգանվածը չի կարողանում մուտք գործել Հայաստան:

Բավրայի անցակետով ՀՀ են ժամանում մեծ մասամ Ջավախքի բնակիչները, ովքեր էլ բախվել էին խնդրին և բարձրաձայնել այդ մասին, քանի որ մեծ մասը, ի վիճակի չլինելով վճարել կուտակված տուգանքները, ստիպված էր լինելու զրկվել ՀՀ մուտք գործելու իրավունքից: Հուլիսի 18-ին Շիրակ Թորոսյանը գրավոր հարց-առաջարկով դիմել է կառավարությանը հարցին շուտափույթ և պատշաճ լուծում տալու համար:

Ինչ վերաբերում է Բավրայի մաքսակետում քաղաքացիներին իրազեկելու հարցին, նախարար Զեյնալյանը նշել է, որ մազսային մարմիններն իրենց իրավասություններից դուրս իրավական ակտերի առնչությամբ  իրազեկման գործառույթ չունեն: Հարցի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը ԶԼՄ-ներով դեռևս 2017թ. դեկտեմբերին տեղեկատվություն էր տարածել,ո ր 2018թ. հունվարի 1-ից ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները կարձանագրվեն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով և պատասխանատու անձինք կենթարկվեն վարչական պատասխանատվության: Նշված տեղեկատվությունը հանարվոր է՝ հասանելի չի եղել այն անձանց, ովքեր Հայաստանում չեն բնակվում:

Եվ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ՀՀ ոստիկանությունը որոշել է տեսանկարահանող և լուսսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումներով 2018թ. հունվարի 8-ից առ հունիսի 30-ը ներառյալ ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցներով թույլատրված իրավախախտումներով օտարերկրյա հայազգի քաղաքացիների նկատմամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին չկատարված որոշումները ճանաչել ուժը կորցրած:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter