Շաբաթ, 22 սեպտեմբերի

Նիկոլ Փաշինյան. «Մենք թևակոխում ենք մի նոր փուլ, և այդ փուլի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է»



Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ լրանում է ներկայիս կառավարության գործունեության 100 օրը, և կառավարությանը լուծել է իր առջև դրված խնդիրը «Ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը։ Իմ կարծքիով 100 օրվա ժամանակաշրջանից հետո մենք թևակոխում ենք մի նոր փուլ, և այդ փուլի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է։ Այսինքն՝ շատ արագ և արդյունավետ բարեփոխումներ անել, որպեսզի մեր երկրի և տնտեսության համար նոր շունչ բացվի, երկրորդ արագությունը բացվի, որպեսզի մենք կարողանանք նաև բյուջետային քննարկումների համատեքստում արդեն շատ կոնկրետ հեռանկարներ և արդյունքներ արձանագրել»։

Վարչապետը կրկին հիշեցրեց, որ իրենց գործունեության 100 օրվա արդյունքները կամփոփվեն վաղը կայանալիք հանարահավաքի ընթացքում։ Փաշինյանը հույս հայտնեց, որ նախորդող 100 օրվա ընթացքում կուտակված էներգիան կառավարությանը հնարավորություն է տալու նոր թափով իրագործել այն խնդիրները, որոնք Հայաստանի քաղաքացիները դրել են այս կառավարության առաջ «Որևէ կասկած չկա, որ մենք այդ խնդիրները լուծելու ենք արդյունավետ, լուծում ենք արդյունավետ և հայ ժողովորդի, և Հայաստանի Հանրապետության հաղթանակը անխուսափելի է»,- նշեց Փաշինյանը։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ