Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Հոկտեմբերի 21-ին Հովտաշենում համայնքապետի արտահերթ ընտրություն է



Հոկտեմբերի 21-ին Արարատի մարզի Հովտաշեն համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կանցկացվի։ Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց այս որոշման նախագիծը։

Համայնքում արտահերթ ընտրություն կանցկացվի, քանի որ 2016 թվականի սեպտեմբերի 18-ի ընտրությամբ Հովտաշեն համայնքի ղեկավար ընտրված Արթուր Մկրտչյանը հունիսի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին համայնքապետի արտահերթ ընտրություններ կանցկացվեն նաև Էջմիածնում, Արմավիրում, Լուսաշողում, Հրազդանում և Կարմրաշենում։  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ