ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Կառավարությունը 2 միլիոն դրամ կտրամադրի «Հայ-չինական բարեկամության դպրոց»- ի պաշտոնական բացմանը



Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց կրթության և գիտության նախարարությանը տրամադրել 2 միլիոն դրամ՝ Երևանում «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի պաշտոնական բացման նպատակով։

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, 2016 թվականի ապրիլի 6-ին Երևանում ստորագրվել է «Չինաստանի աջակցությամբ Հայաստանում Հայ-չինական դպրոցի կառուցապատման նախագծի» համաձայնագիր, որի շրջանակներում Չինաստանի կառավարությունը շուրջ 12 մլն դոլարի ներդրում է կատարել չինական դպրոցի բացման համար։ Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցում ուսումը կլինի անվճար և ուսուցանում կկազմակերպվի 5-12-րդ դասարանների 405 աշակերտների համար:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ