Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

ՊԵԿ նախագահը հաստատեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում խուզարկություն է կատարվել



Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ՊԵԿ-ն այսօր մանր և փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարողներին որևէ կոշտ վարչարարությամբ չի նեղացնում։

ՊԵԿ նախագահը հաստատեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում խուզարկություն է կատարվել։ Սակայն այս պահին որևէ մեկնաբանություն չտվեց օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը կատարված խուզարկության վերաբերյալ։ Ասաց՝ այնտեղ որոշ գործողություններ են կատարվում, որոնք գաղտնիության շրջանակներում են։ Դավիթ Անանյանը հերքեց այն տեղեկատվությունը, թե երկաթուղում դիմակավորված անձինք են խուզարակություն կատարել, ասաց՝ նրանք սպասել են դրսում, մեքենաների մեջ և միայն վերջում օգնել են փաստաթղթերը տեղափոխել։

Հարցին, թե ինչու է «Հարավկովկասյան երկաթուղի»-ում խուզարկություն կատարվել գիշերը, Անանյանը նշեց, որ դատարանից համապատասխան սանկցիան ուշ են ստացել։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ