HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վալերիյ Օսիպյան․ «Հայաստանի Հանրապետությունում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ»

Կառավարության նիստի ավարտից հետո ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ օգոստոսի 14-ին մի խումբ անձանց կողմից Կենտրոնի ոստիկանական բաժին մուտք գործելու դեպքին։

Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը գտնվում է պատարստվածության բարձր մակարդակում, կարող է պատշպանել և՛ իրեն, և՛ Հայաստանի քաղաքացիներին։ Ոստիկանապետը հավաստիացրեց, որ ոստիկանությունը որոշ քաղաքացիների նկատամամբ դրսևորել է հանդուրժողականություն և նրանք, օգտվելով այդ առիթից, մուտք են գործել ոստիկանական բաժին․

«Ոստիկանությունը եղել է և կա ուժեղ։ Որևէ մեկը չկասկածի՝ կարող է ներխուժել ոստիկանության ցանկացած ստորաբաժանում։ Կստանա համապատասխան, օրենքի ուժով գնահատական»,- նշեց նա։

Վալերիյ Օսիպյանն անդրադարաձավ նաև Երևանի ավագանու ընտրությունների հսկմանը՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ունի հանձնարարական, որպեսզի ապահովեն թափանցիկ ընտրություններ․

«Հայաստանի Հանրապետությունում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ»,- վստահեցրեց ոստիկանապետը։

Օսիպյանի փոխանցմամբ՝ կանխելու են ընտրակաշառքի բաժանումը, իսկ եթե ընտրակաշառք բաժանվի, և՛ այն վերցնողը, և՛ տվողը, և՛ ոստիկանության այն աշխատակիցները, ում տեսադաշտում կատարվել է այդ ամենը, կենթարկվեն պատասխանատվության։

Լրագրողներից մեկի հարցը վերաբերում էր «Հետք»-ի «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» հրապարկմանը։ Ոստիկնապետը տեղեկացրեց, որ այդ գործի մանրամասներից տեղյակ է այնքանով, որքանով լրագրողները, այդ իսկ պատճառով ճիշտ չի համարում որևէ մեկնաբանություն տալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter