Ըստ Վանեցյանի՝ իր պաշտոնավարման ընթացքում պետբյուջե 8-9 անգամ ավելի շատ գումար է վերականգնվել, քան ամբողջ 2017-ին
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստի ավարտից հետո կարճ խոսքով ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը։
Նա նշեց, որ ԱԱԾ-ն նախկին 100 օրերի ընթացքում պետբյուջե 8-9 անգամ ավելի գումար է վերականգնվել, քան 2017 թվականին։
Միևնույն ժամանակ Վանեցյանը տեղեկացրեց, որ չի անդրադառնալու ԱԱԾ-ի նախկին գործունեությանը, այլ խոսելու է իր պաշտոնավարումից՝ մայիսի 10-ից, սկսած գործողությունների մասին․
«Ես քաղաքական գործիչ չեմ և քաղաքական գնահատականներ, քաղաքական հայտարարություններր առհասարակ չեմ անում»,- ասաց ԱԱԾ տնօրենը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել