HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Վանեցյան. «ԱԱԾ-ն պատրաստ է աջակցել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը»

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ընդունել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրեն, սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնստանտինովի գլխավորած պատվիրակությանը: 

ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ` հանդիպման սկզբում Ի. Կոնստանտինովը Ա. Վանեցյանին ներկայացրել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետ գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկիին և նրա անցած ծառայողական ուղին:

Տնօրենը շնորհավորել է վերջինիս նշանակման կապակցությամբ, մաղթել հաջող ծառայություն և վստահեցրել, որ Հայասատնի Ազգային Անվտանգության ծառայությունը մշտապես պատրաստ է աջակցել սահմանների պահպանության հարցում:

Քննարկելով երկկողմ համագործակցության հարցերը՝ Ա. Վանեցյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները գործնականում ընդգրկում են փոխշահավետ համագործակցության բոլոր ոլորտները և հույս հայտնեց, որ նմանատիպ հանդիպումները կնպաստեն այդ համագործակցության էլ ավել ամրապնդմանը:

ՌԴ կողմը ևս պատրաստակամություն է հայտնել նպաստել հնարավոր համագործակցության զարգացմանը, ապա անդրադարձ է եղել ՀՀ-ում ՌԴ սահմանապահների առաքելությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter