Շաբաթ, 22 սեպտեմբերի

Իրադրությունն առաջնագծում անցնող շաբաթ․ հարձակման փորձ՝ հյուսիսային հատվածում



Օգոստոսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի 15 հոգանոց խումբը ձեռնարկել է հարձակման փորձ:

ՊԲ դիրքապահ ուժերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են իրենց կամքը պարտադրել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ